Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը պարտվեց Մակեդոնիային

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգա. Հայաստանը պարտվեց Մակեդոնիային
10.09.2018 | 11:41

ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի մրցաշարի երկրորդ տուրում Հայաստանի հավաքականը Սկոպյեում 0:2 հաշվով պարտություն կրեց Մակեդոնիայի հավաքականից:
Խաղի հաշիվը 13-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով բացեց Էզգիյան Ալիոսկին, 59-րդ րոպեին Գորան Պանդևը կրկնապատկեց: Հաղթանակից հետո Մակեդոնիայի հավաքականը 6 միավորով գլխավորում է D լիգայի 4-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, Հայաստանը 3 միավորով երկրորդ հորիզոնականում է: Այսօր ավելի ուշ խմբում կկայանա Լիխտենշտեյն-Ջիբրալթար հանդիպումը, երկու թիմերը դեռևս միավորներ չունեն:


Մրցաշարի հաջորդ երկու հանդիպումները Հայաստանի հավաքականը կանցկացնի սեփական հարկի տակ՝ հոկտեմբերի 13-ին ընդունելով Ջիբրալթարի, հոկտեմբերի 16-ին՝ Մակեդոնիայի թիմերին:

Դիտվել է՝ 998

Մեկնաբանություններ